Քննիչները պարզում են 44-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
ОбществоՈստիկանության Նաիրիի բաժնում հոկտեմբերի 14-ին, ժամը 9:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:
Ինչպես հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Ս.Աղիկյանն է:
Քննչական կոմիտեի տվյալներով, Ս.Աղիկյանն ինքնասպան է եղել իր ավտոտնակում՝ պարանով կախվելու միջոցով: Դիակի արտաքին զննությամբ որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: