Պարո՛ն Աբրահամյան 15 տարվա մեջ մի շենք չեք կարողանում վերակառուցել, ո՞նց եք պատրաստվում մի ամբողջ երկիր վերակառուցել
БлогԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետաքրքիր է մեկը չի եղել, որ երեկվա ասուլիսի ժամանակ «ալամ աշխարհի հայերի շեֆին» հարցնի. «Պարոն Աբրահամյան, 15 տարի առաջ Դուք սեփականաշնորհեցիք Երևանի ՑՈՒՄ-ի (Մանկական աշխարհի) շենքը, ու մինչ օրս այդ շենքը անտեր ու դուրս կանգնած է Հանրապետության հրապարակի և Հյուսիսային պողոտայի միջև ընկած հատվածում։ Բա, այ իմ «Ֆիլոս վսեյա արմյան», դու 15 տարվա մեջ իսկի մի շենք չես կարողանում վերակառուցել, ո՞նց ես պատրաստվում մի ամբողջ երկիր վերակառուցել»։
