Սահմանամերձ Չորաթանում գործող ընկերությունը 3 տարով ազատվեց ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից
ЭкономикаՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գործող «Տավուշ Տեքստիլ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց համապատասխան որոշման նախագծին:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ Տեքստիլ»-ը նախատեսում է Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը զգալիորեն կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացման համար ներդրվելու է 2.1 մլրդ դրամ, որից մոտ 0.8 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ընկերությունը կարտադրի տարեկան շուրջ 0.39 մլրդ դրամի արտադրանք (2015թ.), որն ամբողջությամբ կարտահանի ՌԴ և այլ երկրներ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 450 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2015 թվականին` 120, 2016 թվականին` 140 և 2017թվականին` 142 հազար դրամ: