Հիմա էլ Սոնա Շահգելդյանն է նմանակում Լիլիթ Հովհաննիսյանին. ՖՈՏՈ
LifestyleՆայում էի Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի անոնսը ու շատ հետաքրիր բան նկատեցի, որով ուզում եմ ձեզ հետ կիսվել: Սոնա Շահգելդյանն այս տեսահոլովակում իր կերպարով և ընդհանրապես անոնսի ձևով նմանակում է Լիլիթ Հովհաննիսյանին:
Նմանակումը սկսվում է անոնսի առաջին վայրկյաններից :) Նախկինում Սոնա Շահգելդյանը երբեք այս կերպ իր տեսահոլովակների անոնսները չէր ներկայացրել, իսկ Լիլիթ Հովհաննիսյանը միշտ այդպես է անում:
Եվ շարունակվում կերպարների նմանությամբ: Գլխին ծաղիկներ և ամեն տեսակ զարդեր դնելը Լիլիթի «մենաշնորհն է» մեր շոու բիզնեսում...և անկեղծ ասած արդեն նորաձևությունից մի քիչ էլ դուրս եկած տենդնեց: Սանրվածքն էլ է նույնը: Չեմ հիշում, որ Սոնան երբևէ խոպոպներ արած լիներ:

