IMDb-ն հրապարակել Է վերջին քառորդ դարում առավել մեծ ժողովրդականություն վայելող ֆիլմերը
КультураIMDb կայքը, որը կինոյի վերաբերյալ տվյալների ամենախոշոր բազան Է աշխարհում, ներկայացրել Է, հանդիսատեսների կարծիքով, վերջին 25 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում առավել մեծ ժողովրդականություն վայելած ֆիլմերի ցուցակը: Ամբողջական վարկանիշը մեջբերում Է Vanity Fair հրատարակությունը, որի թղթակիցը զրուցել Է ռեսուրսի հիմնադիր Քոլ Նիդեմի հետ: IMDb-ը վարկանիշը որոշել Է կազմել իր 25-ամյակի պատվին:
Ըստ կայքի տվյալների, հանդիսատեսների նախապատվությունների ցուցակում 2014 թվականին առաջին տեղն զբաղեցրել Է Քրիստոֆեր Նոլանի «Ինտերսթելլար» բլոքբասթերը: 2013 թվականին առավել մեծ ժողովրդականություն Է վայելել «Ուոլ-սթրիթի գայլը» ֆիլմը՝ Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ: 2012 թվականի ֆավորիտը դարձել Է Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» դրաման:
Բացի «Ինտերսթելլար»-ից, վարկանիշում տեղ են գտել Նոլանի եւս չորս ֆիլմեր՝ «Սկիզբ»-ը (2010), «Թուխ ասպետը» (2008), «Բեթմեն. սկիզբը» (2005) եւ «Հիշիր»-ը (2000):
Ցուցակում տեղ գտած երեք ժապավեններ պատկանում են Քվենտին Տարանտինոյին. բացի «Ջանգո»-ից, դրանք են՝ «Անփառունակ վիժվածքները» (2009) եւ «Կատաղած շները» (1992):
Ժողովրդականությամբ երրորդ ռեժիսորը Մարտին Սքորսեզեն Է: Նրա երկու կինոնկարները՝ «Ուրացողները» (2006) եւ «Փառահեղ տղաները» (1990), տեղ են գտել IMDb-ի վարկանիշում:
Հանդիսատեսների ճաշակով Է եղել նաեւ Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռերգությունը (2001-2003 թվականներ):
Բացի այդ, ցուցակում հայտնվել են «Զուտ բանականության հավերժ փայլատակումը (2004), «Մարտական ակումբ» (1999), «Փրկել շարքային Ռայանին (1993) եւ «Գառների լռությունը» (1991 թ.) ֆիլմերը: