Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի ամենամյա համաժողովը անցկացվեց Երևանում

ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կերպափոխվող ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նորակառույց մասնաշենքում ս.թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկեր պետությունների Կոմիտեի նիստը: Կոմիտեի նիստը նախորդեց հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» տարեկան համաժողովին: Ֆորումը խաղաղապահության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններից է, որին անդամակցում են քսաներկու պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները: Ֆորումի Կոմիտեն միջազգային համագործակցության մարմին է, որը կարևոր դեր է խաղացել ՄԱԿ-ի խաղաղապահության գործող ռազմավարության մշակման գործում: Այն ֆորումի միջազգային ղեկավար մարմինն է, որոշում է Ֆորումի գործունեության հիմնական ուղղությունները: Կոմիտեի աշխատանքների համակարգումն իրականացնում է միջազգային քարտուղարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեդիայում:

Կոմիտեում պետությունները ներկայացված են մեկ կամ մի քանի գերատեսչություններով, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններով: Հայաստանի Հանրապետությունը Ֆորումի անդամ է դարձել 2014 թվականին և ներկայացված է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտով: Երևանում կայացած Կոմիտեի նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ինդոնեզիայից, Կանադայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հորդանանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Ֆրանսիա յից:

Նիստի սկզբում Կոմիտեի անդամները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին, մասնավորապես՝ ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին` Ֆորումի տարեկան համաժողովը և Կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

Խաղաղապահական գործողությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության ձեռք բերած զգալի փորձի, ինչպես նաև 2014 թ. հուլիսին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հաջող անցկացման հաշվառմամբ` «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» որոշում ընդունեց 2015 թ. տարեկան համաժողովն անցկացնել Հայաստանում:

Համաժողովի անցկացումը հատկապես կարևորվում է վերջին շրջանում միջազգային հարաբերություններում նկատվող լարվածության և տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում բռնության աճի պայմաններում: Տվյալ համաժողովի Հայաստանում անցկացման կարևորությունը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը 2015 թ. սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահական գործողություններին:

Այս համաժողովը դարձավ խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովի անցկացումից հետո: Համաժողովը քննարկեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Խաղաղարարության հարցերով բարձր մակարդակի անկախ փորձագիտական խմբի զեկույցում բերված առաջարկությունների իրականացման ուղիները:

«Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» «Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության. ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» վերնագրով ամենամյա համաժողովն անցկացվեց հոկտեմբերի 5-6-ը: Համաժողովին մասնակցում են 21 պետությունների թվով 100 ներկայացուցիչներ: Միջազգային ամենամյա համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն:

Ֆորումի կարևորությունը և Համընդհանուր Խաղաղության հաստատմանն ուղղված խղաղապահության բոլոր խնդիրները ընդգրկող առաջատար փորձագետների գաղափարների փոխհամաձայնեցման գործում դրա ազդեցությունը հաշվի առնելով` գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը իր ելույթում առաջարկեց Ֆորումը վերանվանել «Խաղաղապահական օպերացիաներին ուղղված մարտահրավերների գծով համաշխարհային ֆորումի» և գործընկեր պետությունների Կոմիտեին քննարկել տվյալ առաջարկությունը և հաջորդ նիստին որոշում ընդունել:

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете