ԵՄ-ն աջակցում է Հայաստանին օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարցում
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ավելացնել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին` դառնալու ներդրումային քաղաքականության մշակող և ներդրումներ խթանող առավել արդյունավետ մարմիններ:
Ծրագիրն ունենալու է երեք բաղադրիչ:
«Առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն է, որը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցության, Հայաստանում նրանց ընդլայնվելու և օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսությունում ինտեգրելու Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները»,- ընդգծեց փոխնախարարը:
Երկրորդ բաղադրիչը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումն է: Բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության մշակման հարցում, ուրվագծել ներդրումների տեսլականը, նպատակները և թիրախները, ինչպես նաև նկարագրել ուղղակի ներդրումներից ակնկալվող ազդեցությունը և առավելությունները:
Ծրագրի երրորդ բաղադրիչը ներդրումների խթանումն է և ներդրումային քաղաքականության իրականացման աջակցությունն ու առաջմղումը:
«Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումների ներգրավման քարոզարշավի իրականացման լավագույն փորձը և աջակցել ներդրումների խթանման գործիքների զարգացմանը՝ բարձրացնելով ներդրումների համար պատասխանատու Հայաստանի զարգացման հիմնադրամի վստահելիությունը»,- եզրափակեց Գարեգին Մելքոնյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է հասնել այն բանին, որ ամիսներ հետո Հայաստանը բոլորովին այլ կերպ ներկայանա օտարերկրյա ներդրողներին:
«Օտարերկյա ներդրումների ներգրավման համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ բիզնես միջավայր, թափանցիկություն և ազատ մրցակցություն: Սրանք են այն գլխավոր պայմանները, որոնք բերում են օտարերկրյա ներդրումների հոսք: Այս առումով սա շատ հավակնոտ ծրագիր է: Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այս ծրագիրն իրական ացնելու է ֆրանսիական ընկերություն:
Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս ծրագիրն իրականացվում է Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերությունների ներկա ակտիվության փուլում»,- շեշտեց դեսպանը՝ հաջողություն մաղթելով ծրագիրն իրականացնող մարմիններին: