Հայաստանում ներդումների համար հատկապես նպաստավոր է ՏՏ ոլորտը. տնտեսագետ
ЭкономикаՀայաստանում ներդրումներ անելու համար առաջին հերթին պետք է հաշվի առնել վերջին շրջանում լուրջ զարգացում արձանագրած ոլորտները, հատկապես, տեղեկատվական տեխնելեգիաների ոլորտը:
Այսպիսի դիտարկում արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Հայաստանում ներդրումներ կարելի է անել գրեթե բոլոր ոլորտներում, բայց վերջերս այստեղ հակապես զարգացել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները: Որպեսզի ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան զարգանան, ոլորտում անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, ներդրումներ կարելի է անել նաև փոքր քիմիայի և ճարտարագիտական ոլորտներում»,- նշեց տնտեսագետը` հավելելով, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրությունը էկոլոգիական առումով լավագույն ճյուղերից մեկն է և այստեղ ներդրումները ևս եկամտաբեր կլինեն:
Ցանկացած տնտեսական գործունեթյուն ծավալող, ըստ Բոստանջյանի, շահ է հետապնդում և փորձում իր կապիտալը ներդնել այն տեղում, որտեղ իր գումարները կլինեն անվտանգ և եկամտաբեր: Հայաստանում ստեղծվել է այս երկու հանգամանքների առումով ներդրումային բարենպաստ միջավայր, որի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե ներդրումներ կատարելու համար ներկայացվող պայմաններն ու արտոնությունները որքան գրավիչ կլինեն օտարերկրյա, ինչու չէ, նաև հայրենական ձեռնարկատերերի համար: