Սպառողներին խաբելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող' սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Նախաքննության ընթաքում պարզվել է, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պարտականությունները, առանց չափելու և ստուգելու քրեակատարողական վարչություն են ընդունել քանակով քիչ և որակապես ավելի ցածր տեսակի տնտեսական ապրանքներ: Այս հանգամանքն էական գույքային վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն: