«Սոսե» միջազգային կինոփառատոնին կներկայացվեն կնոջ հիմնախնդիրներին նվիրված ֆիլմեր
КультураՔսանից ավելի երկրներից ֆիլմեր կներկայացվեն մեկնարկող «Սոսե» միջազգային կինոփառատոնին:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրեցին «Սոսե» կինոփառատոնի կազմակերպիչները, կանանց հիմնախնդիրներին նվիրված թվով երկրորդ կինոփառատոնը իր անվանումն ստացել է Սոսե մայրիկի պատվին:
«Աշխարհում մինչև օրս գոյություն ունի անհանդուրժողականությունուն, կնոջ իրավունքների ոտնահարում, բռնության տարատեսակ դրսևորումներ և այլն: Փառատոնը առաջին անգամ կազմակերպվել էր 2014 թ. «Զիս» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, «Բովանդակությունը՝ կին» խորագրով: Փառատոնի միջազգային դառնալու կարևությունը կայանում է նրանում, որ թերևս մեր տարածաշրջանի համար շատ կարևոր է միջազգային ամենատարաբեր միջոցառումների կազմակերպումը ու փորձի փոխանակումը, մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը», - ասել էփառատոÕ �ի հիմնադիր և տնօրեն Ռիտա Խալաթյանը:
Կինոփառատոնը բացի իր հիմնական ծրագրից, իրականցնում է ևս երեք ծրագիր ի նպաստ տարածաշրջանային ֆիլմերի արտադրության զարգացման, որոնք կարող են նաև շրջանցել կնոջ թեման։ Խոսքը վերաբերում է «Հատուկ թեմա», «Ուսանողական» , «Կիսվիր մտահղացմամբ» ծրագրերին :
Հոկտեմբերի 17- 22-ն անցակցվող փառատոնի ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, «Գոյ» թատրոնում և Նարեկացի արվեստների միությունում, որտեղ մուտքը կլինի անվճար:
Երեք վայրերում և վեց օրվա ընթացքում երևանյան կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմեր Ֆինլանդիաից, Կոլումբիաից, Իսպանիաից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիաից, Մալայզիայից, Հարավային Աֆրիկայից, Էկվադորից, Էստոնիայից, Կոնգոյից, Հունգարիաից, Մյանմարից և այլ երկրներից: