Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը հրավիրում է ուսանողներին մասնակցելու մրցույթի
ОбществоՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հայտարարում է նոր մրցույթ Հայաստանի տնտեսական ԲՈՒՀ-երի բարձր կուրսերի ուսանողների համար: Գլխավոր մրցանակ՝ եռօրյա ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում, Մոսկվայում:
Ըստ ավանդույթի մրցույթը բաղկացած է 2 փուլից: Առաջին փուլ՝ առաջարկված թեմայով ռեֆերատների մրցույթ: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ: Մրցույթին աշխատանք ներկայացրած բոլոր ուսանողներին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը կտրամադրի մասնակցի վկայագիր:
Երկրորդ՝ նոր ապահովագրական պրոդուկտի մշակման, փուլին կարող են մասնակցել միայն այն մրցակիցները, ում աշխատանքներն առաջին փուլում լավագույնը կճանաչվեն: Երկրորդ փուլի մեկնարկից առաջ մրցակիցները ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության լավագույն մասնագետների հետ գործնականում կանցնեն ապահովագրական պրոդուկտի մշակման բոլոր էտապները:
Հաղթողները կստանան դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300,000 դրամ, երկրորդ՝ 200,000 դրամ և երրորդ՝ 100,000 դրամ: Գլխավոր մրցանակ՝ եռօրյա այց Մոսկվա, որի ընթացքում հաղթողը կանցնի ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում, ինչպես նաև կհաճախի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներ:
Առաջին անգամ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն անցկացրեց ուսանողների մրցույթ 2013-2014 թթ.: Առաջին մրցույթի հաղթողը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, Մոսկվայում ստաժավորումից հետո աշխատանքի է հրավիրվել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերություն, և այսօր հանդիսանում է նոր պրոդուկտների մշակման բաժնի մասնագետ:
Մրցույթի պայմաններին և առաջարկված թեմաներին կարելի է ծանոթանալ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության www.RGS.amկորպորատիվ կայքում, ինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երում:
Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5միլիարդ դրամ:
Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47գրասենյակներ, այդ թվում 18մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանումստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատաշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: