Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով հարուցվել է քրեական գործ
ОбществоՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճա բանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Նույն դեպքի կապակցությամբ հաղորդում է տվել նաև քաղաքացի Արտյոմ Մ.-ն՝ հայտնելով, որ ընտանիքի անդամների հետ իր «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ճանապարհին իրեն կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր անհիմն վիճաբանություն ստեղծելով` բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: