Էնդի Ուորհոլի վրձնած Լենինի դիմանկարն աճուրդում վաճառել են 5 մլն դոլարով
КультураՎլադիմիր Լենինի դիմանկարը, որը վրձնել Է ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլը, Sotheby's-ի աճուրդում վաճառել են 4,7 մլն դոլարով: Նախքան աճուրդն աշխատանքը գնահատում Էին 3,8-4,5 մլն դոլար, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Artnet պորտալին:
Փոփ-արտ աճով արված կտավի համար հիմք Է ծառայել առաջնորդի 1897 թվականի լուսանկարը, որը պահպանվում Է Մոսկվայի Լենինի կենտրոնական թանգարանում:
Ուորհոլի մյուս ստեղծագործություններն աճուրդում ավելի ցածր են գնահատել: Օրինակ՝ Ժակլին Քեննեդիի («Ջեքի») դիմանկարը վաճառվել Է 1 մլն դոլարով: Այն ստեղծվել Է նրա ամուսնու՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու, սպանությունից հետո: Կտավն ավելի վաղ ցուցադրվել Է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի խոշոր պատկերասրահներում:
Ուորհոլի գործերից եւս մեկը, որը Մերիլին Մոնրոյին պատկերում Է մետաքսաքաթանի վրա, վաճառվել Է 2,3 մլն դոլարով:
Ուորհոլը հիմնադիրն Է ժամանակակից արվեստի ուղղության, որն ստացել Է «առեւտրային փոփ-արտ» անվանումը: Որպես նկարիչ եւ լուսանկարիչ, նա շատ Է աշխատել շոու բիզնեսի աստղերի ու քաղաքական գործիչների կերպարների ստեղծման վրա: Նրան են պատկանում Էլիզաբեթ Թեյլորի, Ջիմ Մորիսոնի, Միք Ջագերի եւ Էլվիս Փրեսլիի, ինչպես նաեւ Մաո Ցզեդունի, Ռիչարդ Նիքսոնի եւ Ջոն Քենեդու փոփ-արտ-դիմանկարները: