Եվգենի Բիբինն աշխատանքից ազատվեց
ОбществоNews.am-ը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ այսօր նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Նրա խոսքով, Եվգենի Բիբինը «Ինտեր ՌԱՕ»-ում շարունակելու է իր աշխատանքը:
Նշենք, որ Եվգենի Բիբինը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ.-ից:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը սեպտեմբերի 30-ին գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: