Առատ բերքը չի մնա դաշտում. վարչապետը խոստանում է աջակցել վերամշակող ընկերություններին խաղողի մթերման հարցում
ЭкономикаԽաղողի մթերման խնդիրների լուծումը պահանջում է պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մոտեցումների կիրառում և ամենօրյա հետևողական աշխատանք: Կառավարությունը հնարավորությունների սահմանում կօժանդակի վերամշակող գործարաններին` լուծելու մթերքի իրացման հետ կապված խնդիրները:
Հոկտեմբերի 16-ին «Հայագրոֆորում» համաժողովի բացմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մի քանի անգամ նշվել է, որ այս տարի ունենք առատ բերք և արտահանման ու իրացման նվազում, որի հետևանքով վերամշակող գործարանները մթերման խնդիրների առաջ են կանգնել: Առատ բերքը չի մնալու դաշտում, մեր հնարավորությունների սահմանում օգնելու ենք վերամշակող գործարաններին` վճարման, իրացման հետ կապված խնդիրները լուծելու հարցում»,- լրագրող ների հետ զրույցում ասաց վարչապետը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին հավաստիացրեց, որ խաղողի մթերման գործընթացը, որոշակի բարդություններով հանդերձ, շարունակվում է: «Երաշխիքներ կան, որ առաջարկվող խաղողի ողջ բերքը կմթերվի»,- ասաց նախարարը:
Նա շնորհակալություն հայտնեց վերամշակող ընկերություններին իրավիճակը ճիշտ գնահատելու, խաղաղագործության ճյուղի և գյուղացու համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող մթերումների հարցին ըմբռնումով մոտենալու և ընդառաջելու համար: