Հայաստանի պաշտպանության փոխնախարարը Չինաստանում մասնակցում է Սիանգշանի 6- րդ համաժողովին
ОбществоՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 16-18-ը մասնակցում է Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի և ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող Սիանգշանի 6-րդ համաժողովին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: