Թբիլիսիում եւ Դիլիջանում անցկացվել է քաղաքների ներուժի բացահայտման միջազգային համաժողով
ОбществоԹբիլիսիում եւ Դիլիջանում հոկտեմբերի 15 եւ 16-ին անցկացվել է «Սոցիալական ազդեցության օրեր» (Social Impact Days) միջազգային համաժողովը, որը նվիրված էր քաղաքային համայնքների կայուն զարգացման խնդիրներին եւ կրում էր «Քաղաքների հնարավորությունների ընդլայնում. սոցիալական նորարարություն` հանուն քաղաքային կայուն զարգացման» խորագիրը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Հա յաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, համաժողովը միավորել էր պետական, ոչ առեւտրային եւ գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ փորձագետների՝ հետխորհրդային տարածքի երկրներից, Գերմանիայից եւ Թուրքիայից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կազմակերպիչները՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)
Որպես համաժողովի հիմնական բանախոս հանդես է եկել դանիական «Gehl Architects» ընկերության տնօրեն Ռիկարդո Մարինին՝ անդրադառնալով ժամանակակից զարգացած քաղաքների եւ քաղաքային համայնքների առաջընթացի միտումներին ու հեռանկարներին եւ ընդգծելով սոցիալական նորարարությունների դերը քաղաքների վերափոխման գործընթացում:
Զեկույցին հաջորդած՝ «Վերափոխվող քաղաք» թեմայով քննարկմանը IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը եւ «Transparency International Georgia»-ի վերլուծաբան Էրեկլե Ուրուշաձեն հանդես են եկել զեկույցի հիմնական դրույթների մեկնաբանությամբ: Նրանք նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ այլ երկրների տրանսֆորմացիոն գործընթացների կոնկրետ օրինակներ են ներկայացրել:
Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն անցկացրել են Դիլիջանում եւ Քութայիսում, որոնք ընտրվել էին որպես կովկասյան տարածաշրջանի ինտենսիվ զարգացող քաղաքներ։ Դիլիջանում հյուրերն այցելել են UWC Dilijan քոլեջ, սոցիալական բնակարանաշինության ASBA հիմնադրամ, «Թումո» եւ Դիլիջանի համայնքային կենտրոններ, շրջայց կատարել քաղաքում:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համաժողովի մասնակիցներին միացել են նաեւ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ քաղաքում կրթական եւ զարգացման այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդլայնված հանդիպմանը հյուրերը Դիլիջան այցի վերաբերյալ իրենց տպավորությունները, ինչպես նաեւ սոցիալական նորարությունների միջոցով քաղաքի վերափոխման իրենց փորձն են ներկայացրել:
Մեկնաբանելով համաժողովի արդյունքները՝ IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը նշել է. «Ժամանակակից քաղաքները պետք է բացահայտեն իրենց ներուժը՝ բնակիչներին, շահագրգիռ տարբեր կազմակերպություններին տրանսֆորմացիոն գործընթացներում ներգրավելու միջոցով, զարգացնեն քաղաքի յուրօրինակ կողմերը, մարդկային կապիտալը, պահպանեն պատմամշակութային ժառանգությունն ու բնությունը: Արդյունավետ երկխոսությունն ու պետական-մասնավոր համագործակցության հարթակի ձեւավորումը կայուն սոցիալական տրանսֆորմացիաների իրականացման կարեւոր պայման են»:
Համաժողողովը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), գերմանական «BMW Foundation Herbert Quandt», «MitOst e.V.», «Robert Bosch Stiftung» հիմնադրամների կողմից՝ Դիլիջանի եւ Քութայիսի քաղաքապետարանների, ՀՀ Կենտրոնական բանկի, «Europa House» եւ «Heinrich Böll South Caucasus» ընկերությունների աջակցությամբ: