ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող աղջիկը ներկայացել է կամավոր
ОбществоՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 18.10-ին, բաժին է ներկայացել 1990 թվականի ծնված Տանյա Ս.-ն, ով հոկտեմբերի 12-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հետախուզման մեջ գտնվող անձի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: