Քնի պակասի 6 նշան
Lifestylemed.news.am-ը գրում է.
Մեր ինքնազգացողության մեջ նկատվող որոշ փոփոխություններ կարող են վկայել այն մասին, որ մենք պարզապես քնի պակաս ունենք՝ բավականաչափ չենք քնում: Հարվորդի բժշկական դպրոցի հետազոտողների խոսքով նույնիսկ մեկ շաբաթ շարունակ քիչ քնելու դեպքում մարդկանց մոտ սկսում է զարգանալ ֆիզիկական ու մտավոր հյուծվածություն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք ախտանիշներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ օրգանիզը քնի պակաս ունի:
1. Արտադրողականության պակասն ու սովորական գործունեության վրա կենտրոնանալու եւայն նախկին արագությամբ անելու անկարողությունը կարող է քիչ քնելու հետևանք լինել
2. Հիշողության կորուստը, ընկճախտը, դյուրագրգռվածությունը, անհանգստությունը ու տագնապի զգացումը նույնպես կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմն ավելի շատ քնի կարիք ունի:
3. Խոսքի խնդիրները՝ օրինակ երբ լեզուդ «փաթ է ընկնում», դժվարանում ես ճիշտ բառ ընտրել կամ մտքերդ ճիշտ արտահայտել եւուղեղիդ մեջ խառնաշփոթ է , նույնպես կարող են քնի պակասով պայմանավորված լինել:
4. Լիբիդոյի ու սեռական ակտիվության նվազումը տարբեր պատճառներ կարող է ունենալ, բայց հաճախ դրա պատճառն այն է, որ Դուք պարզապես չեք հասցնում լիարժեք քնել ու վերականգնել Ձեր ուժերը:
5. Ախորժակի բարձրացումը նույնպես կարող է քնի պակասի նշան լինել: Քիչ քնելու դեպքում օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ՝ սթրեսի հորմոն: Այս հորմոնը կարող է դրդել շատակերության ու ոգելից խմիչքների գործածման:
6. Տեսողական խնդիրները, երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ մշուշի մեջ է, նույնպես քնի պակասի հնարավոր նշաններից են:
Վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկի, որպեսզի պարզեք դրանց իսկական պատճառը: Իսկ եթե դուք բավականին երկար եք քնում, ապա հնարավոր է, որ քնի ինչ -որ խանգարում ունեք, որը թույլ չի տալիս հագենալ քնից: