Մարմինս 30 տարեկան է, դեմքս՝ 50. Ժան-Կլոդ Վան Դամը դարձավ 55 տարեկան
Lifestylestyle.news.am-ը գրում է
Սիրված դերասան Ժան-Կլոդ Վան Դամն այսօր դառնում է 55 տարեկան։ Վան Դամը հայտնի է նաև որպես մարտարվեստի վարպետ և ռեժիսոր։ Դերասանի ծննդյան տարեդարձի առթիվ ներկայացնում ենք նրա արտահայտած մտքերից մի քանիսը։
«Օդը հիասքանչ է, բայց ոչ-ոք այն չի տեսնում։ Այն փափուկ է, բայց ոչ-ոք չի կարող այն շոշափել։ Օդը նման է իմ ուղեղին»։

«3000 թ-ին մարդիկ խոսելու են ձայնային ալիքների միջոցով։ Չկարծեք, թե խենթ եմ։ Կետերն ու դելֆիններն այդպես են անում»։
«Աստված ինձ հրաշալի մարմին է տվել և իմ պարտքն է դրա մասին հոգ տանել»։
«Երբ ես վերևի հարկից գալիս եմ իմ հյուրասենյակ, ինձանից տասը վարյկյայն է պահանջվում, բայց թռչունը դա անում է մեկ, իսկ թթվածինը՝ զրո վարյկյանում»։
«Կինս իմ լավագույն սեքսուալ զուգընկերը չէ, բայց նա հրաշալի տնտեսուհի է»։
«Իմ վերջին մենամերտը եղել է ավելի քան 20 տարի առաջ։ Հիմա ես մարտիկ չեմ, ես սիրահար եմ։ Եթե ինչ-որ մեկն իմ մասին որևէ վատ բան ասի, ես, պարզապես, կփոխեմ ճանապարհս։ Բայց եթե Սթիվեն Սիգալի պես տղամարդն ինձ հարվածի, ես նրան կրկնակի ուժգնությամբ կպատասխանեմ։ Կյանքը լի է բռնությամբ»։
«Ես այս աշխարհի ամենազգացմունքային մարդկանցից մեկն եմ։ Իմ այդ կողմը միայն ինձ է հայտնի»։

«Ես սիրում եմ կենդանիներին։ Ունեմ ինը շուն և մեկ կատու։ Ինձ համար գերագույն հաճույք է կենդանիներիս հետ լողափին զբոսնելը»։