Տաքսի ծառայություններն անբարեխիղճ են գործում և խաբում ուղևորներին. ով է պատասխանատու
Обществоarmlur.am-ը գրում է.
Այսօր դժվար է ասել, թե Հայաստանում գործող քանի տաքսի ծառայություն է բարեխիղճ ծառայություն մատուցում: Ավելին՝ Երեւանում տաքսի ծառայություններից շատերը մոլորեցնում են ուղեւորներին եւ մնում անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ տաքսի ծառայություններից խաբվող ՀՀ քաղաքացիներից;
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները բողոքում են, որ մի շարք դեպքերում ուղեւորները ընդհանրապես տեղեկացված չեն լինում տաքսի ծառայության սակագներից, քանի որ ավտոմեքենայի արտաքին մասում եւ սրահում սակագնի եւ այլ պայմանների մասին որեւէ տեղեկատվություն նշված չէ: Որոշ մեքենաների ներսում չի լինում նաեւ տաքսոմետր: Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է տաքսի ծառայությունների կողմից, այլ 140-150 դրամ: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները դժգոհում են նաեւ այն բանից, որ օգտվելով տարբեր տաքսիներից՝ իրենք կարող են տասնյակ անգամներ նույն ճանապարհն անցնել եւ վերջում վճարել բոլորովին այլ գին: Եւ սա այն դեպքում, երբ 1 կմ-ի հաշվով գործնականում բոլոր տաքսիների մոտ նույն, ստանդարտ գնացուցակն է` 100 դրամ: Այսինքն՝ մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա 1 կմ-ի գինը, որպես կանոն, նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճարը՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից:
Սակայն բազմաթիվ տաքսի ծառայությունների մեքենաներում ուղեւորափոխադրման ընթացքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 2, 3, 4,1 կմ-ից: Ինչն էլ նշանակում է, որ տաքսի ծառայությունները նման ճանապարհով խարդախություն են անում եւ մնում են անպատիժ: