Էմմին խնջույք է կազմակերպել իր՝ դեռ չծնված որդու պատվին (ֆոտո)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Երգչուհի Էմմին իր՝ դեռ չծնված որդու պատվին խնջույք է կազմակերպել, որն առավել հայտնի է Baby shower անվամբ։
Baby shower-ը արտասահմանյան սովորույթ է: Ապագա մայրիկները, մինչ երեխայի ծնունդը, խնջույք են կազմակերպում, որի մասնակիցները երեխայի համար անհրաժեշտ նվերները բերում են նախքան նրա ծնվելը։
Երգչուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Baby shower-ից և մակագրել.
«Շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր եկել էին մեր «Baby shower» -ին … Անչափ զգացված ենք»:
