Բոսթոնում ամերիկացի երգիչները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
КультураԱՄՆ Բոսթոն քաղաքում կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտությանը նվիրված համերգ, որի ժամանակ ամերիկացի երգիչները կկատարեն հայ հեղինակների ստեղծագործողություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղ եկացնում է Ամերիկայում հայկական թանգարանի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին հայտնի Bostonian վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Արամ և Աշոտ Սաթյանների, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի և այլոց ստեղծագործողությունները: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Պետրոսյանն է:
Համերգը հնարավոր է դարձել Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում Հայկական թանգարանի համագործակցության շնորհիվ: Մուտքն ազատ է լինելու: