Խուճապի մատնված ավիաուղեւորը կծել Է հարեւանին եւ քիչ անց մահացել
ОбществоԼիսաբոն-Դուբլին չվերթի՝ խուճապի մատնված ուղեւորը կծել Է կողքի նստած մարդուն, որը փորձում Էր օգնել նրան, տեղակացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Irish Independent իռլանդական հրատարակությանը:
Իռլանդիայի Aer Lingus խոշորագույն ավիափոխադրողի ինքնաթիռի հրամանատարը արտակարգ վայրԷջք կատարելու թույլտվություն Է խնդրել Քորք միջազգային օդանավակայանում, իսկ մոլեգին ուղեւորը՝ 24-ամյա պորտուգալացին, խուճապի նոպայից հետո կորցրել Է գիտակցությունը:
Այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել, բժիշկները արձանագրել են երիտասարդի մահը:
Ուղեւորի կծելուց տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրան անհրաժեշտ բուժօգնություն Է ցույց տրվել:
Ոստիկանության աշխատակիցներն օդանավակայանում տեղի ունեցածի մասին հարցաքննել են բոլոր 168 ուղեւորներին եւ անձնակազմի վեց անդամներին: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: