Հալեպում տասնօրյա ընդմիջումից հետո մեկ ժամով վերականգնվել է էներգամատակարարումը
ОбществоՀալեպում մոտ տասն օրվա անջատումից հետո էլեկտրականությունը մեկ ժամով վերականգնվել է: Այս մասին Արմենպրես-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի որոշ շրջաններում ջրամատակարարումը թեպետ ոչ ամբողջո վին, սակայն աստիճանաբար վերականգնվել է: Ջրի հոսքը, սակայն, ոչ բոլոր տեղերում է հասանելի, հատկապես շենքերի բարձր հարկերին:
Սիրիայում վերջին օրերին հացի գինը բարձրացել է: Հացի մեկ կապոցը դարձել 50 սիրիական լիրա, իսկ մեկ հատը` 7 լիրա: Պատասխանատու աղբյուրների տեղեկություններով թանկացման պատճառն ավելի որակյալ ալյուր օգտագործելն է:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը Հալեպում լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել ռուսական օդուժի օգնությամբ` իր թիրախի տակ առնելով Խան Թուման, Ջաբալ Ազան և Ուադիհիե շրջաններում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները: Ռազմական գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի վնասներ են կրել:
Սիրիական բանակը ապստամբներին հորդորել է հանձնվել, իսկ բնակիչներին հեռանալ զինյալների կենտրոններից:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս