Իրանում մեկնարկել են «Մուհարամ» լայնածավալ զորավարժությունները
ОбществоԻրանի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան նահանգներում սկսվել են «Մուհարամ» կոդային անվանում կրող լայնածավալ զորավարժությունները: Այդ մասին, ինիչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:
«Իրանի զինված ուժերի «Մուհարամ» վարժանքներն հոկտեմբերի 19-ի առավոտյան սկսվել են Իրանի արեւմուտքում եւ հյուսիս-արեւմուտքում: Դրանց մասնակցում են ցամաքային, ռազմաօդային ուժերի, ինչպես նաեւ «Հաթամ ալ Անբիա» ռազմակայանի հակաօդային պաշտպանության ուժերը»:
Ինչպես հայտարարել Է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Մոհամադ Մահմուդին, «զորավարժություններն անցկացվում են Իսլամական Հանրապետության արեւմուտքում եւ հյուսիս-արեւմուտքում արագ ծավալման ուժերի մարտական պատրաստության բարձրացման նպատակով»: Նաեւ նշվել Է, որ վարժանքների ընթացքում կօգտագործվեն գործողության մեծ շառավիղ ունեցող մեծ թվով անօդաչու սարքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: