Արամ Ա-ն Հունաստանում կմասնակցի «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով համաժողովին
КультураՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 18-ի երեկոյան մեկնել է Աթենք` ընդառաջելով Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հրավերին: Այս մասին Արմենպրես-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետը Հունաստանում կմասնակցի պետության կողմից կազմակերպված քրիստոնյ ա և իսլամ առաջնորդներին համախմբող համագումարին:
Համագումարի ընդհանուր խորագիրն է «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում»: Համագումարի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդես կգա իր ելույթով:
Արամ Ա-ն Աթենք է ժամանել Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու պետ Ն.Ս. Եոհաննա Ժ Եազիջ պատրիարքի ընկերակցությամբ: Երկու հոգևոր պետերին դիմավորել են Հունաստանում Լիբանանի և Հայաստանի դեսպանները, Հունաստանի պետության և եկեղեցու ներկայացուցիչները, Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը, թեմի հոգևոր դասի, ազգային վարչության անդամներ, Հունաստանի հայ կաթողիկե առաջնորդը, ինչպես նաև գաղութի զանազան մարմինների ներկայացուցիչներ: