Ադրբեջանի քաղաքացին հայկական կողմն անցնելու ժամանակ ձերբակալվել է յուրայինների կողմից
ОбществоԱդրբեջանի Թարթառի շրջանի Աղքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլլաեւն, ի բողոք Թարթառի շրջանային դատարանի նախագահ Նադիր Ասգերովի ընդունած ապօրինի եւ անարդարացի վճռի, Թարթառի ուղղությամբ հակամարտ զորքերի շփման գիծը հատելով հայկական կողմ անցելու փորձ կատարելիս ձերբակալվել է յուրայինների կողմից:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, moderator.az-ին հայտնել են Թարթառի իր աղբյուրները:
Նշվում է, որ հոգնելով իր դեմ 33 հազար մանաթ արժողությամբ անարդարացի տույժի որոշման կապակցությամբ տարբեր պատկան ատյանների անտարբերությունից` Շահլար Աբդուլլաեւը ցանկացել է անցնել հայկական կողմ, բայց ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից եւ հանձնվել Ազգային անվտանգության նախարարության շրջանային բաժանմունքին: Այնտեղ հարցաքննության ժամանակ Շահլար Աբդուլլաեւն ասել է, որ իր այդ քայլի պատճառը Թարթառի շրջանի դատարանի նախագահի կողմից իր նկատմամբ անարդար վճիռ կայացնելն է: Համագյուղացիներին եւ նրա հարազատներին հայտնի չէ, թե ներկա յում որտեղ է պահվում հայկական կողմ անցնել փորձած Շահլար Աբդուլլաեւը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ բազմիցս հայտնել էին ադրբեջանցի խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել են անցնել ադրբեջանա-հայակկան սահմանը եւ ահնձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:
Այսպես, 2014 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ, ի բողոք իշխանությունների կողմից իրենց տների քանդման, փորձել էին անցնել ԼՂՀ-ի տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին հայ-վրացական սահմանում հայ սահմանպահներին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի 58-ամյա բնակիչ Ջավիդ Օրուջեւը: Նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ադրբեջանցի զինվորականների կողմից ձերբակալվել է սպիտակ դրոշը ձեռքին` Հայաստանի սահմա նը անցնելու փորձի ժամանակ: 2010 թվականին Գյոյչայի շրջանի բնակիչ Նարիման Աղաեւը եւս սպառնացել է ապաստան խնդրել Հայաստանում, քանի որ քննիչը դստեր դիակը հանձնել է իրեն միայն այն բանից հետո, երբ 1000 դոլար կաշառք է ստացել: