«Հեքըթոն [ՅԱՆ] 2015»-ին կմասնակցի հայաստանյան ՏՏ համայնքի 60-ից ավելի խումբ
Общество«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» հայտարարել է «Հեքըթոն [ՅԱՆ] 2015»` 24 ժամյա գաղափարների գեներացման մրցույթի մեկնարկի մասին: «Հեքըթոնն» այս տարի ներկայանալու է հետաքրքրիր նորություններով և մրցանակներով: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրո նից», մրցույթին կմասնակցի 60-ից ավելի խումբ:
Միջազգային ձևաչափի այս մրցույթն առաջին տարում իսկ հետաքրքրություն առաջացրեց հայկական ՏՏ հանրության շրջանում, և ավելի քան 35 թիմ մշակեցին նախագծեր՝ հիմնականում ուղղված Երևանի տրանսպորտային, բնապահպանական, առողջապահական, կրթական, զբոսաշրջության ոլորտների խնդիրների լուծմանը:
«Հեքըթոն [ՅԱՆ]-ը» միավորում է ոչ միայն սկսնակ ծրագրավորողների, այլև արդեն կայացած և մեծ ճանապարհ անցած ծրագրավորողների, ձեռներեցների, տարբեր ոլորտների մասնագետների։ «Հեքըթոն [ՅԱՆ]-ը» հիանալի հնարավորություն է ՏՏ համայնքում կապեր հաստատելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։ Շատ հաճախ «Հեքըթոնի» ժամանակ հանդիպած մարդիկ հետագայում միավորվում են մեկ գաղափարի շուրջ, ստեղծում իրենց ստարտափը։
«Յուրաքանչյուր տարի Հեքըթոն [ՅԱՆ]-ը ներկայանում է նոր ձևաչափով, հետաքրքիր նորություններով և անցկացման հետաքրքիր և անսպասելի վայրով։ Այս տարին բացառություն չի լինելու։ Գաղտնիքները չբացելով՝ ավելացնենք, որ լինելու են նաև շատ հետաքրքիր մրցանակներ, ինչպես նաև որոշ թիմեր հնարավորություն են ստանալու ընդգրկվել ստարտափերի աքսելերացիայի ծրագրին»,- նշում են կազմակերպիչները:
2011 թվականին Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին Հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից: Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում Երևան քաղաքի խնդիրներին: 2012թ. Նորարարություն խորագրով
Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են