Երևանի վարչական շրջաններում ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
ОбществоԾրագրային ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությու նից:
Ջերմամեկուսացվում են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ջրթափ խողովակները, ապակեպատվում են շքամուտքերի հարկաբաժինները, անհրաժեշտության դեպքում մուտքերում տեղադրվում են դռներ:
Առանձին տեղերում շարունակվում է հարթ և թեք տանիքների նորոգումը: Աշխատանքների ընթացքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուներն իրականացնում են ամենօրյա վերահսկողություն: Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաև ծանուցում-հիշեցումներ են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման մասին: