Որքան էլ պայքարեք, չեք կարողանա մոռանալ նրան
LifestyleWnews.am-ը գրում է.
Մենք միշտ ծանր ենք տանում բաժանությունները, որովհետեւ լաց ենք լինում ու սկսում երազել այն մարդու մասին, ում սիրում էինք, բայց կորցրեցինք։
Ժամանակը բուժում է, եւ ի վերջո, կհանդիպեք մեկ այլ մարդու։ Ժամանակի ընթացքում նախկին սերը ձեզ համար կդառնա հեռավոր մի բան, որոշ դեպքերում անգամ մոռացված։
Գոյություն ունեն նաեւ այլ բաժանումներ։ Այդ տեսակի բաժանման դեպքում ինչ էլ անեք, չեք կարող ձեր մտքից հանել այդ մարդուն։
Օր չի անցնում, որ չմտածեք ձեր սիրած մարդու մասին, իսկ սիրտն էլ կտոր-կտոր չլինի։ Դուք չեք կարողանում խոստովանել ու հավատալ դրան, որովհետեւ այդ միտքը ձեզ խելքահան է անում։
Դրա փոխարեն ինքներդ ձեզ կրկնում եք, որ ամեն ինչ լավ է, դուք կարող եք առաջ գնալ։ Դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչեւ հայտնվում է նրա հետ կապված երգ, լուսանկար եւ առաջանում է սիրելիի հետ ինչ-որ բանով կիսվելու ցանկություն կամ արթնանում եք ու ողջ օրը մտածում նրա մասին։ Եվ այդ ամենը պարբերաբար կրկնվում է։
Շատ մարդիկ են մեր կյանքում հայտնվում եւ նույնքան արագությամբ հեռանում։ Ոմանց հետ դուք հանդիպում եք ընդամենը մեկ անգամ, ոմանք ձեզ իսկապես դուր են գալիս, սակայն նրանց հետ չի ստացվում հարաբերություն կառուցել։ Ոմանք ցավեցնում են ձեզ եւ հետո ամիսներ են անհրաժեշտ լինում, որ մոռանաք ձեր ցավը։
Սակայն այդ զգացմունքն այլ է։ Դրանք զգացմունքներ են, որոնք ստանում եք, երբ գիտեք, որ հարաբերությունները պետք է ավարտվեն հենց այդ պահին եւ ընդմիշտ չեն։ Դուք չեք կարող պարզապես ասել. «Քեզ ամենալավն եմ ցանկանում» եւ առաջ գնալ, քանի որ գիտակցում եք, որ չեք կարող դադարեցնել հարաբերությունները։
Ոչ հիմա…հնարավոր է՝ ոչ էլ երբեք։
Հետո կրկին խորասուզվում եք սիրային զգացողությունների մեջ։ Դա այն վայրն է, որտեղ դուք գիտեք, թե ով է ձեր ողջ կյանքի սերը, սակայն տվյալ պահին միասին չեք։
Հնարավոր է դուք հանդիպել եք մի ակնթարթ, գուցե ունեցել եք լիարժեք հարաբերություններ կամ երբեք պաշտոնապես միասին չեք եղել։
Այդ մարդու հետ կապն այնքան իրական է, ուժեղ ու ձգող, որ դուք անընդհատ ետընթաց եք ապրում։ Հարաբերությունները դեռ չեն հասել իրենց գագաթնակետին, այդ պատճառով էլ չեն կարող ավարտվել։
Փաստացի դա կարող է լինել նրա հետ, ում հետ խզել եք հարաբերությունները, միասին չեք ժամանակի պակասի կամ այլ բազմաթիվ գործերի պատճառով։ Այդ պատճառով էլ սիրային հույզերով տարված՝ սպասում եք, որ ինչ-որ ժամանակ անցնի, երբ կկարողանաք կրկին միասին լինել։ Դուք փորձում եք ցրվել եւ ազատվել զգացմունքներից ու մտքերից, որպեսզի ապրեք նորմալ կյանքով եւ սթափ լինեք։
Դուք հանդիպում եք այլ հաճելի, գեղեցիկ մարդկանց, որոնց հետ կցանկանայիք հարաբերություններ կառուցել, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ անընդհատ ձեր մեջ կրկնում եք. «Նա այնպիսին չէ, ինչպիսին… իմ սիրելին է»։
Նման կապը կյանքում մեկ կամ երկու անգամ է լինում։ Ձեր ընկերները մտածում են, որ դուք խելագարվել եք եւ դուք ձեզ հենց այդպիսին եք զգում։ Ինչու միլիոնավոր մարդկանցից հենց նրան ընտրեցիք, չեք կարողանում պատասխանել այդ հարցին։
Ոմանք հանդիպում են ինչ որ մեկին, սիրահարվում, երջանիկ ապրում, սակայն շատերն այդքան հաջողակ չեն։ Մեզանից շատերը ստիպված են պայքարել տարածության դեմ եւ անցնել դժոխքի միջով, որպեսզի ինչ-որ բան ստացվի իրենց սիրելիի հետ։
Գուցե խնդիրը կրկին ժամանակի մեջ է, գուցե նախ պետք է սովորեք ավելի հասուն դառնալ։
Ինչպիսին էլ խնդիրը լինը, գիտեք, որ ի վերջո գտնելու եք իրար։
Նախքան ելք գտնելը դուք ձեզ համոզելու եք, որ կարող եք գտնել մեկ ուրիշին։ Ոմանք կարող են ասել. «Եթե սիրո մեջ հասուն լինեիք, ապա ամեն ինչ այդքան բարդ չէր լինի» կամ «Սերն այլ կերպ պիտի լինի»։
Այս դեպքում կարող եք ասել. «Իսկ ի՞նչ գիտեք։ Եթե ձեզ ամեն բան հեշտությամբ է տրվել, դեռ չի նշանակում, որ մյուսների հետ էլ այդպես պետք է լինի»։