«Ավանդույթից արդիականություն» ցուցահանդեսում կմեկտեղվի հայ-ճապոնական ժամանակակից արվեստը
Культура«Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Ավանդույթից արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթ ի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման նշանակալի իրադարձությանը:
Հայ-ճապոնական «Էյբիք» կազմակերպությունը համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է` ինչ Հայաստանում և Ճապոնիայում կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ցուցահանդեսների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը, ինչպես նաև, ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին:
Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետներ:
Այն կգործի հոկտեմբերի 23-30-ը: