Ճամբարակի գյուղատնտեսության զարգացման նորակառույց կենտրոնից կօգտվեն շուրջ 25 համայնքներ
ОбществоԳեղարքունիք մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում կառուցվել է գյուղատնտեսության զարգացման կենտրոն: Այն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ եւ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Կենտրոնը տարբեր միջոցներով, այդ թվում ՝ խորհրդատվությամբ, խթանելու է գյուղատնտեսության զարգացումը Ճամբարակի տարածքի 15 եւ Տավուշի մարզի 10 համայնքներում, որոնք մոտիկ են գտնվում գյուղատնտեսական զարգացման կենտրոնին:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Ճամբարակիգյուղատնտեսության զարգացման կենտրոնիղեկավար Ազատ Խաչատրյանը, կենտրոնը գործելու է ինքնաֆինանսավորման սկզբունքով, ունենալու է 15 աշխատակից, այդ թվում` համայնքային խորհրդատուներ եւ անասնաբույժներ: Շենքի կառուցումը եւ այն գույքով ապահովելն արժեցել է շուրջ 45 միլիոն դրամ: Գյուղատնտեսության զարգացման կենտրոնում գյուղնախարարության համապատասխան ծրագրերով ֆերմերների ու անասնաբույժների համար կազմակերպվելու են խորհրդատվական դասընթացներ:
«Նորակառույց կենտրոնը ոչ միայն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, այլ նաեւ կկանխի արտագաղթը` շատ տնտեսություններում գյուղատնտեսությունը դարձնելով կայուն ու եկամտաբեր զբաղմունքե,-նշեց Ազատ խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան