Ереван, 11.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут


ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 57 զինծառայողի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած և ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 57 զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով և եռօրյա արձակուրդով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Երկրորդ բանակային կորպուսի զորամիավորումների օրինակելի զինծառայողները Մարտունի քաղաքի մշակույթի տուն էին տեղափոխվել իրենց ծառայության վայրերից, որտեղ կվերադառնան եռօրյա արձակուրդն անցկացնելուց հետո: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարտունու քաղաքապետ, Գեղարքունիքի մարզ ի ԵԿՄ նախագահ Բագրատ Հարությունյանը, Երկրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ: Հայոց բանակի զինվորներին, նրանց ծնողներին ու հրամանատարներին օրհնեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: «Շատ հուզիչ ու նվիրական է այս հանդիպումը, մանավանդ որ խոսքը գնում է մեր սրբազան հայրենիքի սահմանների պաշտպանության, մեր զինվորների մասին, ովքեր ցուցաբերում են անձնազոհության և սխրանքի բազմաթիվ օրինակներ»,-ասաց Մարկոս եպիսկապոս Հովհաննիսյանը: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին:»Տևական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին: Բայց երբ վերջերս մեր թշնամին լրջորեն փորձեց խախտել մեր սահմանները, մենք տեսանք, որ հայ զինվորի ոգին ա նսահման բարձր է, առանց այդ ոգևորության էլ նա անսասան է կանգնած հայրենիքի պաշտպանության դիրքերում: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրումն է, և այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման, սերունդների արժանի ու կայուն հերթափոխի անհրաժեշտության մասին խոսեց Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:»Մենք տերն ենք մեզանից երկու տասնամյակ առաջ կռած հաղթանակներին և դրանց արժանի կրողը: Այս դահլիճում նստածների ութսուն տոկոսը մասնակցություն է ունեցել հուլիս ամսին Քարվաճառ թափանցած թշնամու դիվերսիոն խմբի հետախուզման և չեզոքացման գործողություններին: Կարող եմ ասել, որ մենք այսօր նույնքան հզոր ենք, որքան քսան տարի առաջվա մեր ավագ ընկերները: Վերջերս թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների կասեցումը, ինչպես նաև Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում մեր թիմի ծանրակշիռ հաջողությունը ցույց տվեցին, որ մեր զինվորներն իրենց գործի գիտակն են: Մեր խնդիրը ոչ միայն բանակաշինության հետագա զարգացումն է, այլ նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Զինվոր-ծնող կապը պետք է լինի մշտական»,-նշեց կորպուսի հրամանատարը: Քաջալերանքի խոսքեր հնչեցրին զինվորների ծնողներ Բենիկ Կիրակոսյանը, Ռուդիկ Վարդանյանը, Արտակ Թարփոշյանը, Նորիկ Հազեյանը, ժամանակին Քարվաճառում մարտնչած Արարատ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքն առավել ազդեցիկ ու տպավորիչ էր.»Տղաս հիմա ծառայում է այնտեղ, ուր ժամանակին ես եմ մարտնչել: Մենք երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով և պարտավոր ենք լինել մեր զավակների կողքին, նրանց հետ ծառայել: Իմ չորս տղաներն ավարտել են զինվորական ծառայությունը և այժմ մեկնել են արտագնա աշխատանքի: Նրանք ամեն ակնթարթ պատրաստ են կանգնել իրենց հինգերորդ եղբոր կողքին: Ես էլ այս տարիքում դեռ աշխատում ու արարում եմ, զինվորական թոշակի հույսին չեմ, քանի որ հայրենիքը ոչ թե թոշակով, այլ արյունով են պահում»,-նշեց ազատամարտիկ Արարատ Հովհաննիսյանը: Միջոցառման ավարտից հետո ծնողների ուղեկցությամբ զինծառայողները մեկնեցին իրենց տներ` վայելելումերձավորների ու հարազատ օջախների ջերմությունը:
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения