«Գորտային» անձրև, արյան գույնի անձրև. հետաքրքիր փաստեր անձրևի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անձրևը սովորական երևույթ է, և ոչ մեկին դրանով չես զարմացնի: Սակայն երբեմն լինում են նաև զավեշտալի տեղումներ:
Օրինակ՝ 1755 թվականի հոկտեմբերին շվեյցարական Լոկառնո քաղաքի վրա արյան գույնի անձրև է տեղացել, իսկ Ալպերում՝ կարմիր ձյուն: Պարզվել է, որ Սահարայից քամու հետ փոշի է տեղափոխվել Շվեյցարիա: Իսկ դա մոտ 3000 կիլոմետր է:
Չինաստանում 2008 թվականի Սիչուանի երկրաշարժի նախօրեին գորտերի անձրև է տեղացել:
1877 թվականի հունվարի 15-ին Մեմֆիսի փողոցներում հեղեղի ժամանակ օձեր են թափվել: Ընդ որում՝ դրանցից ոմանք բավականին տպավորիչ չափսեր ունեին՝ մինչև կես մետր:
Անձրևի ժամանակին բավականին հաճախ են երկնքից գորտեր թափվում: Նման «գորտային» անձրև տեղացել է Բեծ Բրիտանիայի Թրոուբրիջ քաղաքում, 1939 թվականի հունիսի 16-ին: Փոթորիկը դրանց հավաքել էր մոտակա ճահիճներից և լցրել քաղաքի վրա: Իսկ Հոնդուրասում նման անձրևներ տեղում են պարբերաբար՝ դեռ XIX դարից: Այնտեղ անձրևի հետ թափվում են ոչ միայն գորտեր, այլև ձկներ:
1940 թվականի հունիսի 17-ին Գորկովյան մարզի Մեշչերա գյուղի մոտ անձրևի հետ XVI – XVII դարերի արծաթադրամներ են թափվել:
Շարունակությունը՝ այստեղ: