Երեւանի արվեստի դպրոցներին փոխանցվել են 37 տեսակի պիտույքներ
Общество«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի, «Ֆիդ դը չիլդրն» հիմնադրամի և «Պակոն» կազմակերպության (ԱՄՆ) ֆինանսավորմամբ հոկտեմբերի 14-16-ը մասնագիտական 37 տեսակի պիտույքներ նվիրաբերվեցին Գեղագիտության ազգային կենտրոնին, Քուշնարյանի, Կանաչյանի, Գաբրիելյանի, Տերտերյանի, Բուդաղյանի, Դանի ելյանի, Մալունցյանի, Բարխուդարյանի, Սարյանի, Ավետիսյանի անվան եւ Մալաթիայի արվեստի դպրոցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Ընդհանուրը շուրջ 7000 սան ունեցող կրթօջախների մանկավարժները` մեծապես շոյված անակնկալ նվերներից, որպես երախտիքի նշան` խնդրեցին իրենց աշակերտների ձեռքի աշխատանքները փոխանցել հովանավորներին: