50 Cent-ի նախկին ընկերուհի Դաֆնա Ջոյն ապշեցրել է իր սեքսուալ մարմնով
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Մոդել Դաֆնա Ջոյը ապշեցուցիչ տեսք ունի: Հանրահայտ ռեփեր 50 Cent-ի նախկին ընկերուհուն, որը երկու տարի առաջ նրա համար որդի էր ծնել՝ Սիր անունով, պապարացիների տեսախցիկների օբյեկտիվներները «բռնացրել են» Մայամիում:

Ճիշտ է, «բռնացրել են» բառը մի քիչ չափազանցված է, քանի որ լուսանկարներից ակնհայտ երեւում է, որ դրանք բեմադրված են: Բայց ամեն դեպքում, աղջկա լուսանկարները պարզապես «սպանիչ» են:

Պետք է նշել, որ Դաֆնան լուսանկարվում է Smooth Girl Magazine եւ KING Magazine –ի նման պրոֆիլային ամսագրերի համար, փորձում է մասնակցել զանազան ռիելիթի շոուների ու նկարահանվել ֆիլմերում ( դերակատարում է ունեցել «Կարիբյան ծովահենները» ֆիլմում), նաեւ՝ ռեպերների տեսահոլովակներում:

Դրա հետ մեկտեղ 28-ամյա մոդելը ուշադրություն է գրավում լողափերին արված լուսանկարներով ու լոգարանում արված տեսագրություններով:


Իսկ ռեփերն այդ ընթացքում ...
