Միակ բանը, որի կարիքն ունես կյանքի յուրաքանչյուր ճակատամարտում հաղթելու համար
LifestyleBlogNews

Եթե ինչ-որ բան ես ուզում, գնա դրա հետևից։ Հանձնվելը չպետք է տարբերակ լինի, որովհետև միայն առաջ գնալով է հնարավոր հաջողության հասնել։
Լյուդվիգ վան Բեթհովենի երաժշտական տաղանդն արտահայտվեց դեռ վաղ տարիքում, սակայն նա լսողության հետ կապված խնդիրներ ուներ և 30 տարեկանում արդեն գրեթե ամբողջովին խուլ էր։ Չնայած իր լսողության խնդիրներին՝ նա չդադարեց ստեղծագործել, և նրա լավագույն ստեղծագործություններից շատերը հենց այս ժամանակահատվածում գրվեցին։
Շատ մարդիկ ասում են, որ Թոմաս Էդիսոնը հանճար էր, սակայն մինչև էլեկտրական լամպը հայտնագործելը նա հազարավոր անգամներ է ձախողվել, սակայն ինքը՝ Էդիսոնը, ասել է.
Ես չեմ ձախողվել: Ես պարզապես 10.000 չաշխատող տարբերակ եմ գտել։
Իսկ ի՞նչն է, որ այս մարդկանց հաջողակ է դարձրել.
Այս աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել համռությանը։ Տաղանդը՝ ոչ. ոչ մի երևույթ այնքան տարածված չէ, որքան տաղանդավոր մարդն, ով անհաջողակ է։ Հանճարեղությունը՝ ոչ. «չգնահատված հանճարը» գրեթե թևավոր խոսք է։ Կրթությունը՝ ոչ. աշխարհը լի է կրթված մարդկանցով, ովքեր արհամարհված են։ Համառությունն ու վճռականությունն են ամենահզորը։ - Քալվին Քուլիջ
Իրական կյանքում վիշապներ չկան, սակայն բոլորս էլ մեր ճակատամարտերն ունենք այս կյանքում, որ պայքարում ենք։ Կյանքում այս ճակատամարտերում հաղթելու համար դու պետք է համառություն ու համբերություն ունենաս։ Հնարավոր է որոշակի ժամանակ պահանջվի ճակատամարտում հաղթանակ տանելու ահմար, սակայն քանի դեռ դու չես հանձնվել, դու ի վերջո կհաղթես։