Խորեն Լեւոնյան.«Մենք կարողացանք դա անել»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Աղ ու հաց»` այսպես է կոչվում աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակի մոտիվներով նոր ֆիլմը, որի դերակատարներն են Խորեն, Արսեն Լեւոնյանները եւ Սամվել Սեւադան: Երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախագիծն իրականացնելիս իրեն ոգեշնչել է «Ռեինկարնացիա» խմբի «Աղ ու հաց» երգը, որը կհնչի ֆիլմում.«Այն ինձ շատ հոգեհարազատ է: Շնորհակալ եմ Ռոլանդին երգը մեզ նվիրելու համար»:
Մոտ 40 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է մոսկովյան “Look Film” ընկերության նոր նախագծի շրջանակում. «Ինձնից բացի, 6 ռեժիսոր եւս ստեղծել է կարճամետրաժ ֆիլմ` տարբեր առակների հիման վրա: «Աղ ու հաց»-ը ներկայացվելու է աշխարհի լավագույն կինոփառատոններում, ցուցադրություններ կլինեն նաեւ Հայաստանում: Իսկ լավագույն աշխատանքի հեղինակին ֆինանսապես կօժանդակեն լիամետրաժ ֆիլմ նկարահանելու համար»,-տեղեկացրել է ռեժիսորը:
Շարունակությունը՝ այստեղ:
