Երևանում երկու շաբաթում լսվել է 928 նորածնի ճիչ
ОбществоՀոկտեմբերի 2-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 77232 քաղաքացի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 928 երեխա՝ 493 տղա և 435 աղջիկ։