Հալեպի արվարձանների 35 հազար բնակիչ վերջին օրերին գաղթական է դարձել
ОбществоՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակը տեղեկացրել է, որ Հալեպի արվարձաններում ընթացքող ռազմական գործողությունների հետևանքով վերջին օրերին 35 հազար մարդ գաղթական է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով arabic.rt.com կայքը, մասնավորապես բնակիչները գաղթել են Հադիր և Զուրբա գյուղաքաղաքներից: Նրանցից շատերը ընտանիքներով բնակվում են քաղաքի արևմտյան շրջաններում, ոմանք բնակվում են հյուրընկալ ընտանիքներում:
Գրասենյակից ստացված տեղեկութունների համաձայն, մարդիկ սննդի և անհրաժեշտ պարագաների կարիք ունեն: Դժվարություններին ավելացել է նաև օդի ջերմաստիճանի նվազումը, որը հատկապես մտահոգիչ է գիշերները:
Աղբյուրի տեղեկացմամբ, գաղթականները հուսով են, որ ռուսական օդուժի աջակցությունը կօգնի վերադառնալ իրենց տները, և ձեռնակվող գործողություններն ահաբեկիչներին կստպեն հեռանալ իրենց բնակավայրերից:
Սիրիական բանակն ավելի քան չորս