Անի Պետրոսյանը՝ «Խոպանի տեսություն» սիթքոմի, նոր գեղարվեստական ֆիլմի ու ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօր զրուցակիցն է դերասանուհի Անի Պետրոսյանը, ով վերջին շրջանում հեռուստադիտողին է ներկայանում «Խոպանի տեսություն» սիթքոմով: Մեզ հետ զրույցում Անին պատմեց, որ առաջիկայում սիթքոմը նոր անակնկալներով հագեցած կլինի. «Իհարկե, դեռ չեմ կարող հստակ պատմել սիթքոմի առաջիկա անելիքների մասին, բայց կարող եմ վստահեցնել, որ շուտով «Խոպանի տեսության» երկրպագուներին հաճելի անակնկալներ կմատուցվեն,- նշեց Անի Պետրոսյանը ու հավելեց,- շատ եմ սիրում մեր թիմը, այստեղ մենք համերաշխ ընտանիքի նման ենք: Ես շատ տեղեր եմ աշխատել, որտեղ եւս շատ եմ սիրել հավաքաված թիմերը, բայց սա առավել, գուցե այդ մեծ սիրո հիմքում ընկած է այն փաստը որ մենք հանդիպում ենք ընդամենը շաբաթը երկու անգամ եւ հասցնում ենք կարոտել իրար»:
Ի դեպ, դերասանուհին մեզ հետ զրույցում նկատեց, որ առաջիկայում նկարահանվելու է նոր գեղարվեստական ֆիլմում, որտեղ հանդես կգա ոչ միայն գլխավոր հերոսուհու կերպարում, այլեւ որպես սցենարի համահեղինակ. «Շուտով կնկարահանվեմ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմում, որտեղ ես պետք է մարմնավորեմ գլխավոր հերուսուհուն՝ Սոնային: Հիմա դեռեւս նախապատրաստական փուլում ենք, նկարահանումները կսկսենք հավանաբար 20 օրից, ըստ նախնական պլանների՝ այն մեծ էկրաններ կբարձրանա հաջորդ տարի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Ի դեպ, նշեմ, որ սցենարի հարցում ես էլ եմ իմ մասնակցությունն ունեցել, այսինքն՝ սցենարի հեղինակները ես եւ Էդգար Կոստանդյանն ենք, իհարկե Էդգարի լուման շատ ավելի մեծ է»,- նշեց նա եւ հարցին, թե արդյոք սա դերասանուհու՝ որպես սցենարի հեղինակ հանդես գալու առաջին փորձն է, պատասխանեց.
Շարունակությունը՝ այստեղ: