Նինա Դոբրևն այլևս չի նկարահանվի «Վամպիրի օրագրերը» սերիալում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Վամպիրների օրագիրը 7 սեզոնի պրեմիերան: Բանն այն է, որ Նինա Դոբրևի կերպարի մասին շարունակվում են քննարկումները, իսկ ահա հեռուստասերիալի երկրպագուները սպասում են դերասանուհու վերադարձին: Վերջերս հայտնի դերասանուհին նոր հարցազրույց տվեց, որում էլ մանրամասնեց իր հնարավոր վերադարձի մասին:
Դերասանուհին իր հարցազրույցում նշում է, որ անհամբեր սպասում է նոր սեզոնի բացմանը, քանի որ չի համբերում, թե երբ է դիտելու նոր սերիաներն ու շատ հուզված է ընկերների համար: Նինան նշել է, որ եթե կան մարդիկ, ովքեր դեռ հույս ունեն, որ նա կվերադառնա ֆիլմ, ապա այդ մարդիկ հուսախաբ կլինեն: Նինան նշել է, որ իր կյանքի այդ էջը փակ է:
Դերասանուհին նաև հավելել է, որ փոփոխությունն անհնրաժեշտություն է: Ամեն բան այս կյանքում ավարտվում է, և այս պարագայում կայնքի այս փուլն իր համար փակված է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի 7-րդ սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)