Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նիհարելու 9 խիստ տարօրինակ եղանակներ՝ Ճապոնիայից, Չինաստանից և 7 այլ երկրներից (լուսանկարներ)

Lifestyle

Որոշ մարդկանց սովորական դիետաները ոչնչով չեն օգնում։ Ճիշտն ասած՝ դրանք ոչ մեկին չեն օգնում։ Ուստի ձեզ ենք ներկայացնում աշխարհի 9 տարբեր երկրներում լայնորեն կիրառվող տարօրինակ ու անսովոր դիետաներ, որոնցից ինչ-որ մեկը գուցե կարողանա ավելի արդյունավետ լինել Ձեզ համար, քան մինչ այս փորձածները։

Ճապոնիա. շնչառական դիետա

Ճապոնիան հավանաբար միակ հարուստ ու բարեկեցիկ երկին է աշխարհում, որտեղ բնակչությունը մեծ հաշվով չունի ավելորդ քաշի խնդիր։ Գուցե պատճառն այն է, որ այստեղ շատ պոպուլյար է այսպես կոչված երկար շնչառության դիետան։ Այն հորինել է Ռյուսյուկե Միկին, ով ամեն օր հարկադիր շնչառական վարժություններ էր անում, որպեսզի ազատվի մեջքի ցավերից։ Արդյունքում նա նիհարեց 13 կիլոգրամով։

Հիմա արդեն հայտնի է, թե ինչպես դա ստացվեց։ Խորը շնչառությունն իսկապես արագացնում է մետաբոլիզմը, այրում է ճարպերն ու օգնում է թուլանալ, և դրա հետևանքով մենք չենք չարաշահում սնունդը սթրեսից ձերբազատվելու համար։ Օգտագործեք այս մեթոդն ու կկորցնեք ավելորդ կիլոգրամները։

Չինաստան. արևային սնուցում

Չինաստանում շատ պոպուլյար է Սան Իթինգ կոչվող դիետան, որի ադեպտները բաց են թողնում սնունդի մեկ ընդունում ամեն օր ու դրա փոխարեն 44 րոպե անց են կացնում արևի տակ՝ սնվելով արևային էներգիայով։ Գուցե զավեշտալի է հնչում, բայց գիտնականները փաստում են, որ արևի ճաագայթները ճնշում են ախորժակը, բարելավում են քնի ու տեսողության որակը։ Բացի դրանից, նման արևային լոգանքներից Դուք ստանում եք վիտամին D-ի ընձեռած բոլոր առավելությունները, որն, ըստ մասնագետների, ի թիվս այլ բաներ, նպաստում է նիհարելուն։

Լատինական Ամերիկա. լուսնային դիետա


Այս դիետան էլ նախընտրում են նիհարել ցանկացող տեղացի կանայք։ Այն ենթադրում է, որ սննդակարգը պետք է ընտրել համաձայն լուսնային շրջանների։ Այս դիետային, ի դեպ, հետևում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան ու Դեմի Մուրը։

Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ մարդն 90 տոկոսով բաղկացած է ջրից, իսկ լուսինն ազդում է ջրի տեղատվության ու մակընթացության վրա։ Այլ կերպ ասած՝ մենք ենթարկվում ենք լուսնի ձգողականությանն ու կարող ենք այն ծառայեցնել հօգուտ մեզ։ Նիհարելու պլանը սկսվում է 24 ժամ սնունդ չընդունելուց, որը պետք է սկսել ուղիղ կեսգիշերին, իսկ հետո աստիճանաբար պետք է սնվել սեզոնային մրգերով ու բանջարեղենով՝ հատուկ հերթականությամբ։ Եթե Ձեզ հետաքրքրեց այս մեթոդը, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ համացանցում որոնում կատարելով։

Անգլիա. փեյնթբոլային դիետա

Բրիտանական այս դիետայի կողմնակիցներն արդարացիորեն համարում են, որ սպորտն ու ադրենալինն ավելի արդյունավետ են, քան պարզապես սպորտը։ Նրանք փորձում են հետևել այսպես կոչված հովվային դիետային, իսկ հանգստյան օրերին փեյնթբոլ են խաղում, որի ժամանակ 4 պրոֆեսիոնալ դիպուկահարները սկսում են գնդակահարել նրանց փեյնթբոլային հրացաններով ամեն անգամ, երբ նրանք դադարում են վազել։ Այսպիսի մարզանքը թույլ է տալիս մի սեանսի ընթացքում այրել 800-1000 կալորիա։

Մեքսիկա. «Պատչ» դիետա

Այս դիետան մշակել է բժշկական գիտությունների դոկտոր Նիկոլյա Չուգայը։ Նա առաջարկում է 6 շաբաթ շարունակ ընդհանրապես չօգտագործել հեղուկ սնունդ և առհասարակ հնարավորինս քիչ հեղուկ օգտագործել։ Դիետան ենթադրում է, որ դուք օրական ոչ ավել, քան 800 կալորիա եք ընդունելու, ուստի դիմանալ դրան հեշտ չէ։ Ինքը՝ Չուգայը, սակայն, պնդում է, որ հիանալի է զգում իրեն այս դիետայի շնորհիվ։ Դրա առավելությունը կայանում է նրանում, որ այն սովորեցնում է ձեզ ավելի հետևողականորեն ուշադրություն դարձնել նրա վրա, թե ինչ եք ուտում։

Փորձագետները, սակայն, զգուշացնում են, որ թեև այս դիետան արդյունավետ է, բայց այդքան էլ անվտանգ չէ։

Ֆրանսիա. փոքրիկ գաղտնիք

Ֆրանսիացի կանայք, չգիտես ինչպես, հաջողացնում են պահպանել իրենց կազմվածքը, չնայած որ մանկուց բագետներ ու այլ հացաբուլկեղեն շատ են ուտում։ Առողջ ապրելակերպի գուրու Վալերի Օրսոնին բացահայտել է ֆրանսուհիների այս փոքր գաղտնիքը. մինչ ընթրիքի անցնելը նրանք բարակ ժապավեն են փաթաթում իրանի շուրջ, որը, բնականաբար, չի երևում շորի տակ։ Դա ստիպում է կնոջը ժամանակին զգալ, որ փորը մեծանում է, ու դադարել սնվել, եթե ժապավենը շատ է ձգվում։ Շատ պարզունակ, էլեգանտ ու օգտակար խորհուրդ է, այնպես չէ՞։

Իսպանիա. բուտերբրոդ

Ասում են, որ բուտերբրոդն ամենևին էլ դիետիկ սնունդ չէ, բայց Իսպանիայում խիստ պոպուլյար են «boacidllos» սենդվիչները։ Տեղացի կանայք, ովքեր ցանկանում են նիհարել, մեկ այսպիսի բուտերբրոդ են ուտում լիարժեք ճաշի փոխարեն։ Խորամանկությունը կայանում է նրանում, որ վերևից ու ներքևից միջուկը ծածկվում է ամբողջական ցորենից պատրաստված հացով։ Երկրորդ գաղտնիքը նրանում է, որ միջուկում չկան կարտոֆիլ, թթուներ, կաղամբ, չիպս ու քաղցր որևէ բան, և դրա հետ չի կարելի խմել գազավորված ըմպելիքներ։ Եթե հետաքրքրեց, ապա ահա այս բուտերբրոդի բաղադրատոմսը։

Ավստրալիա. կանգատարիանիզմ


Կանգատարիանիզմի ժամանակ Դուք սովորական միսը փոխարինում եք բացառապես կենգուրուի մսով։ Ավստրալիայում այն հասանելի է ցանկացած խանութում՝ սթեյքի, համբուրգերի, տապակայի ու ցանկացած այլ ուտեստի համար նախատեսված կտորների տեսքով։ Այս կենդանու միսը հարուստ է սպիտակուցներով ու քիչ կալորիաներ է պարունակում, նաև բավականին հաեղ է։ Ուստի, ինչպես եվրոպացիներն են նիհարելու համար խոզի մսից անցնում հավի մսի, այնպես էլ ավստրալացիներն են տավարի միսը փոխարինում կենգուրուի մսով։

Ինդոնեզիա. «OCD» դիետա


Ինդոնեզիայում շատ տարածված «OCD» դիետան մշակել է դիետոլոգ Դեդդի Կորբուզյերը։ Դրա հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ յուրահատուկ պաս է պետք պահել, որը ենթադրում է, որ օրվա ընթացքում սնունդ ընդունել կարելի է միայն 16։00-20։00-ի միջակայքում։ Այդ ժամերին կարող եք ուտել, ինչ կամենաք, բայց նախաճաշել ու ընթրել չի կարելի։ Հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ այսպիսի դիետան կարող է բերել գերսնուցման, բայց մարդ ես՝ մեկ էլ տեսար այն Ձեզ դուր գա ու արդյունավետ լինի։

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank