Օրվա բաղադրատոմսը. Զոքանչի լեզու
LifestyleԲաղադրիչներ
սմբուկ – 2 հատ
լոլիկ – 3 հատ
մայոնեզ – 100-120գր
սխտոր – 1 հատ
սամիթ – 2 ճյուղ
մաղադանոս – 2 ճյուղ
օրեգանո – 1/2թ/գդ
ձիթայուղ – 1թ/գդ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում ենք սմբուկն ու կտրատում 0,5սմ հաստությամբ երկար շերտերով, վրան ավելացնում ենք մի փոքր աղ և թողնում (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա տապակում ենք ձիթայուղի մեջ:

- Կլոր շերտերով կտրատում ենք լոլիկը:

- Խառնում ենք մայոնեզի հետ մանր կտրատված սամիթը, ճզմած սխտորը, օրեգանոն, աղն ու սև պղպեղը:

- Տապակած սմբուկի վրա քսում ենք պատրաստի սոուսը, վրան դնում մեկ շերտ լոլիկ և ծալում սմբուկը:

- Վրան զարդարում ենք մաղադանոսի տերևով և մատուցում:

Ի դեպ, զոքանչի լեզվի բաղադրատոմսում առկա մայոնեզը կարելի է պատրաստել ինքնուրույն 
Շեֆ Խոհարար