Հայրավանքում բացվեց գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն
ОбществоԳեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ կառուցվել է գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն, որը հետայսու խորհրդատվական եւ տարբեր կարգի ծառայություններ կմատուցի Գավառի տարածքի 10 համայնքների ավելի քան 2 հազար տնտեսությունների:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍերգոԿարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ ՌաֆիկԳրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի ներկայացուցիչներ, Գավառի տարածքի համայնքների ղեկավարները, գյուղացիական տնտեսությունների ղեկավարներ:
Ինչպես նշեց «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացմանկենտրոն» հիմնադրամի եւ Գեղարքունիքի մարզիգյուղատնտեսության աջակցության կենտրոնի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը, Հայրավանքի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը զարգացնելու է տեղացի ֆերմերների հմտությունները եւ լավագույն փորձն է փոխանցելու նրանց, ովքեր գյուղատնտեսական եւ անասնաբուժական, ինչպես նաեւ անասնաբուծական եւ անասնապահական ծառայություններ են տրամադրում: «Կենտրոնը նպաստելու է նոր շուկայական կապերի զարգացմանը եւ աջակցելու էտարածաշրջանի ֆերմերներին ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում: Կենտրոնում հայ եւ օտարերկրյամասնագետների կողմից անցկացվելու են աշխատաժողովներ եւ վերապատրաստման դասընթացներ: Այս կենտրոնն առաջիննէ, որ բացվել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբիրականացվող ծրագրի ներքո: Գեղարքունիքի մարզում երկրորդ նման կենտրոնի բացումը նախատեսվում է եկող շաբաթվաընթացքում, Վարդենիս քաղաքում»,- նշեց Կարեն Հարությունյանը:
«Ես շատ եմ կարեւորում այսպիսի կենտրոնի ստեղծումը, որը մեծապես խթանելու է գյուղատնտեսության զարգացումըամենատարբեր ոլորտներում: Սա Հայաստանում 12-րդ գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնն է,որից 3-ը հիմնվել է Գեղարքունիքում, որն առաջնակարգ տեղ է գրավում Հայաստանի գյուղատնտեսական հաշվեկշռում:Տարեցտարի Գեղարքունիքում ավելանում են մշակվող վարելահողերը, անասնագլխաքանակը, եւ այս առաջընթացում նկատելի էՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակությանծրագրի դերը, որի շրջականերում մարզի համայնքներում կառուցվել է 47 կիլոմետր երկարության ջրագիծ, տեղադրվել 48խմոցներ, ջրարբիացվել 40 հազար հեկտար արոտ, համայնքներում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվներինհատկացվել է 258 միավոր գյուղտեխնիկա: Ծրագիրը կշարունակվի մինչեւ 2020 թվականը, որտեղ կընդգրկվեն նոր համայնքներ,նոր բաղադրիչներ»,- հայտնեց նախարարը:
«Վերջին 3-4 տարիների ընթացքում մեծ ծավալի աշխատանքեր են կատարվում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությանոլորտում: Այն գտնվում է կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, եւ այդ աջակցության ու ծրագրերի ներդրմանեւ գյուղացիական տնտեսությունների ջանադիր աշխատանքի արդյունքում 2014 թվականի ն մեր մարզի գյուղատնտեսությունը14 տոկոս տնտեսական աճ է ապահովել»,- ընդգծեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը ներկաներին դիմեց հայերենով: «ԱՄՆ կառավարությունը կարեւորում է Հայաստանի գյուղոլորտի զարգացումը, քանի որ այն ունի մեծ ներուժ եւնպաստում է գյուղական տարածքների զարգացմանը: Սակայն, Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար կան միշարք խոչընդոտներ, որոնց մեջ հիմնականը սպառողական շուկաների անհասանելիությունն է եւ ցածր եկամտաբերությունը:Ուստի, մենք պետք է նպաստենք, որ բնակչության մոտ 40 տոկոս զբաղվածութան հնարավորություն ապահովողգյուղատնտեսությունը դառնա մարդկանց համար եկամտաբեր աշխ ատանքի աղբյուր: Կոչ եմ անում գյուղացիականտնտեսություններին` օգտվել նորաբաց կենտրոնի մասնագիտական եւ ֆինանսական ծառայություններից»,- հորդորեց Քարեն Հիլարդը:
Կենտրոնի բացման ժապավենը կտրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:
Աշխատանքային այցի ավարտին նախարար Սերգո Կարապետյանը եւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գանձակ գյուղում ծանոթացան կարտոֆիլի բերքահավքի ընթացքին:
Խոսրով Խլղաթյան