Ճամփորդելիս և առհասարակ՝ ապրելու համար որևէ երկիր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում անվտանգությանը: Շատերը մտածում են նաև, թե որ երկիրը կարող է ամենանվտանգը լինել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման ժամանակ:
Ինչպես գրում է architecturendesign.net-ը` այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում այնպիսի երկրները, որոնք հեռու են համաշխարհային հակամարտություններից: Հեռավորությունը կարող է էական դեր խաղացող գործոն լինել բնակության վայր ընտրելու հարցում: Պարբերականը ներկայացրել է այն 10 լավագույն վայրը, որտեղ ապրելով՝ կարելի է խուսափել համաշխարհային հակամարտություններից:
1. Նոր Զելանդիա
Նոր Զելանդիան կարող է համարվել աշխարհի ամենամեկուսի և ամբողջովին զարգացած երկիրը: Այն պետական սահմաններ չունի, իրական ազգային թշնամիներ չունի, կայուն ժողովրդավարություն ունի: Այն 2009-ին առաջին տեղում է հայտնվել Համաշխարհային խաղաղության ինդեքսում:
2. Բութան
Հիմալայան սարերի միջև տեղակայված Բութան պետությունը պատկանում է մեկուսի երկրների շարքին: Այն գտել է աշխարհում ոսկե միջինի պահպանման եղանակը մոդեռնիզացման և հնագույն մշակույթի միջև:
3. Իսլանդիա
Իսլանդիան սահմաններ չունի, հեռու է տեղակայված, կայուն է որպես երկիր և որևէ թշնամի չունի: Այն բարձր տեղեր է զբաղեցնում Համաշխարհային խաղաղության ինդեքսում:
4. Տուվալու
Միկրոնեզիայի կենտրոնում գտնվող մեկուսի Տուվալու պետությունն աշխարհի ամենանվտանգ և հեռավոր երկրներից է: Այն Երկրի երրորդ ամենաքիչ բնակեցված պետությունն է և չորրորդ ամենափոքրը:
5. Ֆինլանդիա
Ֆինլանդիան երկար պատմություն ունի և հեռու է մնում միջազգային բախումներից: Այն ճանաչված է որպես չեզոք երկիր և մշտապես հայտնվում է Համաշխարհային խաղաղության ինդեքսի տասնյակում:
6. Սեյշելներ
Աշխարհից կտրված լինելով՝ Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում տեղակայված այս գեղեցիկ կղզին հիանալի վայր է ցանկացած հոգս ու պատերազմ մոռանալու համար:
7. Կանադա
Կանադան աշխարհում մեծությամբ երկրորդ երկիրն է, և այն մեկ ցամաքային սահման ունի ԱՄՆ-ի հետ: Այն բարձր ցուցանիշներ ունի Համաշխարհային խաղաղության ինդեքս վարկանիշում:
8. Պապուա Նոր Գվինեա
Պապուա Նոր Գվինեայում դեռևս շրջաններ կան, որոնք առաջին անգամ են բացահայտվում: Հովանոցներով պատված լեռնային այս երկիրն աշխարհի ամենամեկուսի վայրերից մեկն է:
9. Կոստա Ռիկա
Կոստա Ռիկան կայուն ժողովրդավարություն, լուծարված բանակ և չեզոքության ազգային քաղաքականություն ունի: Այն բարձր ցուցանիշներ ունի Համաշխարհային խաղաղության ինդեքս, Երջանիկ մոլորակի ինդեքս և Կյանքից բավարարվածության ինդեքս վարկանիշներում:
10. Շվեյցարիա
Շվեյցարիայի երկարամյա պատմությունն ու չեզոքությունը, ինչպես նաև՝ հեռավորությունը Ալպյան գոտուց այն անվտանգ վայր են դարձնում, թեև այն բազմաթիվ սահմանակից հարևաններ ունի:
Աղբյուր` Tert.am