Նատալյա Վոդյանովան չի կարող ժպտալ. Նրա ձախ կիսադեմը կաթվածահար է եղել
LifestyleՄոտ մեկ ամիս առաջ Նատալյա Վոդյանովային տեղափոխեցին հիվանդանոց գլխուղեղի կաթվածի կասկածանքով։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, սակայն աստղի առողջությունը դեռ չի կարելի իդեալական համարել։
Հայտնի մոդելը օրերս շոկի մեջ է գցել «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հեռուստադիտողներին՝ խոստովանելով, որ հիվանադանոց ընկնելուց հետո նա չի կարող ժպտալ ձախ կիսադեմի կաթվածահար լինելու պատճառով։ Պարզվում է, որ նա առ այսօր տառապում է ատամնաբույժի կատարած անհաջող անեսթեզիայից։
«Ինձ համար այժմ լավագույն ժամանակը չէ ձեզ հյուր գալու, Իվան։ Ձեզ մոտ միշտ շատ ուրախ է, բայց ես խնդրում ինձ չծիծաղեցնել, քանի որ ես չեմ կարող ժպտալ։ Իմ ձախ կիսադեմը կաթվածահար վիճակում է»,- պատմել է Նատալյան։
Ինչևէ, Իվան Ուրգանտը ըմբռնումով է մոտեցել մոդելին և առաջարկել է նրան ժպիտի այլ տարբերակ. փայտիկով պլաստիկ «ժպիտներ»։ Դա իհարկե և շատ զվարճալի էր, և միանգամայն տեղին։

Չնայած առողջության հետ կապված խնդիրներին, Նատալյան շատ լավատես է և ունի մեծ պլաններ ապագայի համար։ Ամենամեծ ծրագիրը՝ ծննդաբերել 5-րդ երեխային։