Քիմ Քարդաշյանը ցանկանում է դստերը մտերմացնել Քեյթ Միդլթոնի որդու հետ
Lifestyle1in.am-ը գրում է.
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շատ է ցանկանում ծանոթանալ Քեմբրիջի դքսուհի Քեյթի հետ և դստերը` Նորթին, մտերմացնել գահաժառանգ արքայազն Ջորջի հետ:
«Ջորջի ծնվելուց ի վեր Քիմը «հարձակվում է» Քեյթի օգնականների վրա, փոքրիկին Նորթի հետ ծանոթացնելու համար: Նա ցանկանում է, որ պապարացիները լուսանկարեն` ինչպես են խաղահրապարակում երեխաները միասին խաղում: Սակայն Քենսինգթոնյան պալատից միշտ բացասական պատասխան է գալիս»,- ասել է աղբյուրը:
Քիմն իրեն շատ հանրաճանաչ է համարում և չի հասկանում, թե ինչու որևէ մեկը պետք է հրաժարվի իր հետ ծանոթանալու պատվից: Միդլթոնին «կաշառելու» համար Քիմը դքսուհուն է ուղարկել սեփական հագուստի հավաքածուից մի քանի իրեր, սակայն արքայական ընտանիքի անդամները վերադարձրել են դրանք, և խնդրել այլևս չանհանգստացնել արքայական ընտանիքին:
«Միևնուն է, Նորթն ավելի լավն է, քան Ջորջը»,- բղավել է նա, երբ ամուսինը` Քանյե Ուեսթը փորձել է հանգստացնել նրան:
