Գեղարքունիքում զգացվում է գյուղմթերքների վերամշակման փոքր ձենարկությունների կարիքը
ОбществоԳեղարքունիքում հերթական աշխատանքային այցով գտնվող ՀՀգյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանըեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանըընդգծել են մարզում գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների հիմնման անհրաժեշտությունը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նախարար Սերգո Կարապետյանը եւ մարզպետ ռաֆիկ Գրիգորյանը, պատասխանելով բնակչության եւ համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերին, հավաստեցին, որ Գեղարքունիքի մարզում արտադրվող գյուղմթերքների ծավալները, որոնք աճում են տարեցտարի, պահանջում են վերամշակող ձեռնարկությունների հիմնում, որի շուրջ եւ ծրագրվում են ապագա քայլերը: «ՀՀ կառավարությանկողմից իրականացվող «Համայնքներիգյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւմրցունակության ծրագրի» հերթական փուլումկընդգրկվի վերամշակման ձեռնարկություններիհիմնման բաղադրիչը: Նախապատվությունը կտրվիայն համայնքներին, որոնք կունենան առանձինշինություն, իսկ գյուղնախարարության ԾԻԳ-ի կողմիցկտրամադրվեն անհրաժեշտ սարքավորումները»,- հավաստեց նախարարը:
«Վերջին տարիներին մեր մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճը թելադրում է վերամշակողձեռնարկությունների հիմնում մի քանի ուղղություններով` կաթի, մսի, պտղի եւ կարտոֆիլի: Այդ դեպքում տնտեսություններնավելի արդյունավետորեն կիրացնեն արտադրանքը, ավելի շատ եկամտաբերություն կապահովեն&ra quo;,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարարը եւ մարզպետը կարեւորեցին նաեւ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտությունը: «Հարկավոր է մարզի յուրաքանչյուր նախկին շրջկենտրոնում հիմնել մեկական սպանդանոց: Այլապես, դժվար է պատկերացնել, թե հեռավոր բնակավայրերի մարդկանց համար հասանելի կլինեն պակաս թվով սպանդանոցները»,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան